«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննադատանը եռյակ է ծնվել` Գարեգին Միքայելյանի և Հերմինե Հարությունյանի առաջնեկները: Երեխաները լույս աշխարհ են եկել բնական ճանապարհով:
Ով կփորձի խոչընդոտել բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը, կտուգանվի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ մասնագիտական պարտականությունը կատարելիս բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքում նախատեսվում է 3-7 տարվա ազատազրկում:
Հոկտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Միջխորհրդարանական միության գլխավոր վեհաժողովի շրջանակներում կառույցի առողջապահական խմբում ՀՀ ԱԺ պատգամավոր, առողջապահական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Կարեն Ավագյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում ՀՀ ԱԺ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումները։
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը խորհրդարանի կողմից առաջադրվել է որպես Միջխորհրդարանական միության առողջապահական խմբի անդամ։ Միջխորհրդարանական միությունը համախմբում է աշխարհի բոլոր խորհրդարանների ներկայացուցիչներին։ Կարեն Ավագյանն առողջապահական խմբում ՀՀ օրենսդիր մարմինը կներկայացնի մինչև 2019թ. ավարտը։
Մի կողմից՝ հիվանդությունների և հիվանդների թիվը գնալով ավելանում է, մյուս կողմից՝ նվազում է առողջապահության ֆինանսավորումը: Չնայած սրան, վերջերս առողջապահության նախարարը իր տարեկան հաշվետվություն-ասուլիսում նշեց, որ նախատեսված ծրագրերը իրականացվել են:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվել են հերթական խխունջային ներպատվաստումները (կոխլեար իմպլանտացիա)` լսելու հնարավորություն ընձեռելով ևս երեք երեխայի:
Գենետիկ ինժեներիան, ինչպես առաջընթացի մյուս նվաճումները, եթե մարդկության բարօրության համար օգտագործվելու փոխարեն օգտագործվում է նրա դեմ, ընդունակ է մյուս գյուտերի նման ողջ մարդկության դեմ դուրս գալու... և հաղթելու:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում 2004-ից ներդրվել է խխունջային ներպատվաստումը (կոխլեար իմպլանտացիա): Խխունջային ներպատվաստման վիրահատությունները հնարավորություն են տալիս վերականգնելու ծանրալսությունն ու խլությունը: Սարքը կազմված է երկու մասից՝ ներքին և արտաքին:
ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանը և Հրայր Թովմասյանը նախապատրաստել են ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որը նախատեսում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքում սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսել ու պատրաստվում է Հայաստանում այս տարեվերջից մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ-ի, անգլերեն` HPV-ի) դեմ ամերիկյան «Merck» ընկերության «Գարդասիլ» պատվաստանյութով իրականացնել պատվաստումներ՝ սկսած 13 տարեկան դեռահաս աղջիկներից:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...